Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արարատյան դաշտի ցանքերում բացվել են պոմիդորի, պղպեղի և սմբուկի ծաղկաբույլերը

Արարատյան դաշտի ցանքերում բացվել են պոմիդորի, պղպեղի և սմբուկի ծաղկաբույլերը
26.06.2012 | 13:38

Հունիսի 26-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 345 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 27,7 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 54,1 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողություն` 25 մլն խմ)` 23,4 մլն խմ-ն: Շուրջ 30-50 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:
Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթվա (հունիսի 18-24-ին) ընթացքում հանրապետությունում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Սիսիանի պտղատու այգետարածքներում կատարվել է ոռոգում, Արարատյան դաշտի ցանքերում, որտեղ արդեն բացվել են պոմիդորի, պղպեղի և սմբուկի ծաղկաբույլերը` փխրեցում: Մարտունիում գարնանացան գարին և ցորենը հասկակալել են, իսկ ՈՒրցաձորում, որտեղ երկու շաբաթ առաջ կատարվել է խոտհունձ, ծաղկել է առվույտը: Հովտային շրջաններում հասունացման վերջին փուլում է ծիրանը, իսկ Մերձավանում այն արդեն հավաքում են:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը հունիսի 20-24-ին նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Այն Արարատյան դաշտում տատանվել է +32 +35, Սյունիքի հովիտներում, Տավուշում` +28 +32, Լոռիում, Սյունիքի նախալեռներում և Արցախում` +24+28 աստիճանի սահմաններում:


Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ